Մեր պատմությունը
Ուժեղ սփյուռք, ուժեղ Հայաստան

Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Երբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ, ՈՐ ՕԳՆԵՆՔ ՔԵԶ ԶԳԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ
ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Մհերի դուռ հայկական առցանց դպրոցը կրթության հավատարմագրված հաստատություն է, որը հայագիտական կրթություն է տրամադրում սփյուռքի մեր հայրենակիցներին:
Դպրոցը ստեղծվել է մի խումբ հայ երիտասարդների կողմից 2020թ. հոկտեմբերին՝ արցախյան պատերազմի ժամանակ:
Դպրոցն իր առջև երկու նպատակ է դրել:
Մի կողմից, մատուցելով լայնամասշտաբ հայագիտական կրթություն, նպաստել սփյուռքի մեր հայ մանուկների հայեցի դաստիարակությանը:
Մյուս կողմից, աջակցել Արցախյան պատերազմում զոհված կամ վիրավորված զինվորների առողջական կամ սոցիալական վիճակի բարելավմանը՝ դպրոցի ամսական սիմվոլիկ
վարձավճարներից ստացված հասույթը ամբողջովին փոխանցելով այդ նպատակին:
ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Դպրոցը նախատեսված է ինչպես սփյուռքի մեր այն հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են զրոյից սովորելել հայերեն և հայագիտական առարկաներ, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց ունեցած գիտելիքները: Դպրոցում 3 տարիքային խմբերի համար մայրենիով դասավանդվում են հետևյալ առարկաները.
- Տառաճանաչություն
- Հայոց լեզու
- Հայ գրականություն
- Հայոց պատմության
- Արվեստի պատմության
- Եկեղեցու պատմություն
- Ճանաչիր Հայաստանը
- Ազգային երգ
- Ազգային պար
- Նկարչություն