Ամառային արվեստի ճամբարներ երեխաների համար Հայաստանում
2021թ. ամռան ամիսներին նախատեսվում է երեխաների համար կազմակերպել նկարչական, երաժշտական և ֆոտո արշավ-ճամբարներ Հայաստանում, եթե իհարկե երկրի համաճարակային և ներքաղաքական վիճակը կայուն լինի: Երեխաները տասն օրվա ընթացքում կայցելեն Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, կերպարվեստի, երգի ու պարի վարպետության դասեր կառնեն, կստեղծագործեն և կշփվեն աշխարհի տարբեր երկրներից եկած իրենց հասակակիցների հետ: