Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, աշակերտների, ուսուցիչների և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր ոք”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր օգտվում են մեր դպրոցի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է www.mheridur.am կայքի (այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է դասընթացների, ամառային ճամբարների և «Մհերի դուռ» սփյուռքի առցանց հայկական դպրոցի (այսուհետ՝ ՛՛Դպրոց՛՛) կողմից հասանելի ցանկացած այլ ծառայությունների նկատմամբ:
Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:

1. Անձնական տվյալներ 

Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Դպրոցի ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը և էլ. փոստի հասցեն:
Երբ դուք կատարում եք գնում, մենք հավաքում ենք որոշակի տեղեկատվություն (օրինակ, Ձեր անունը եւ փոստային կոդը) , որոնք անհրաժեշտ են մշակելու ձեր պատվերը: Դուք պետք է վճարման և բիլինգի վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրեք վճարման գործընթացի մեր գործընկերներին, ներառյալ ձեր անունը, վարկային քարտի տվյալները, բիլինգի հասցեն և փոստային կոդը: Անվտանգության նկատառումներից ելնելով, Դպրոցը չի հավաքում կամ պահպանում քարտապանը տվյալներ, ինչպես օրինակ, վճարային քարտերի համարները կամ քարտի վավերացման տվյալները:

2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները  

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
• Դասընթացների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
• Ձեզ հետաքրքրող դասընթացներ առաջարկելու համար
• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,;
• Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, դասընթացներն ու այլ ծառայությունները բարելավելու համար,
• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
• Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:

3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը  

Դպրոցը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Դպրոցի ցանկացած էջ: Դպրոցը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

4. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)  

Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք Դպրոցին բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով Դպրոցը կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել mheridur.am-ում Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ, Դպրոցի կայքում Ձեր որոնումներով:

5. Գործող օրենք և իրավասություն  

Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

6. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն  

Դպրոցը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:
Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Դպրոցի ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները: